-
25.10.2016|
11:00
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 250 կրակոց. Տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն:
-
24.10.2016|
17:22
Իրաքի բանակը և քրդական աշխարհազորային ջոկատները (փեշմերգա) մոտեցել են Մոսուլի մատույցներին:
-
23.10.2016|
13:59
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
-
22.10.2016|
21:13
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող զավակներին: Նրանց բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
-
22.10.2016|
00:23
ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, որ Ստեփանակերտում է, անդրադառնալով պաշտպանության ոլորտի խնդիրներին, ասաց, թե կառավարման համակարգում կարևորագույն բաղադրիչը խնդրի գնահատումն է. միչև չկատարվի ամբողջական ախտորոշում, դժվար կլինի ամբողջական արդյունքի հասնել։
-
22.10.2016|
00:18
«Նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց զավակներին սկսեն սիրել ավելի շատ, քան ատում են մեր զավակներին»:
-
22.10.2016|
00:12
Նյու Յորքից տեսաուղերձով դիմելով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը պատմական ծավալի հանցագործություն է անվանել Հալեպի արևելյան թաղամասերի ռմբահարումները, ասելով, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մեծ թիվը թույլ է տալիս այդ ռմբահարումներն անվանել «պատերազմական հանցագործություն»:
-
21.10.2016|
13:41
Սիրիայի բանակի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ երկրի օդային տարածության կրկնակի խախտման դեպքում Թուրքիայի ինքնաթիռները կխոցվեն՝ ցանկացած հնարավոր միջոցներով:
-
21.10.2016|
11:43
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:
-
21.10.2016|
11:40
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային: